Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ. Արայիկ Հարությունյան

188

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջեբրաիլ): Տեղում ծանոթացել է իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները:

«Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին»,- հայտնում է նախագահը: