Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին՝ պաշպանական դիրքերը թողնելու համար:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա (օդանավակայանի ճանապարհ տանող հատված): Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:
Mediaport-ը մեկ ժամ է՝ փորձում է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն ապարդյուն:
Ավելացնենք, որ այդ դիրքերը պահվում են կամավորների և տեղի բնակիչների ուժերով, հայկական զորքեր այնտեղ չկան