Հինգշաբթի, Հունվարի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամին մտել է մեր տարածք և ցինիկաբար է վարվում, ուզում է գրավել Սյունիքը

13/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.

Երկու օր շարունակ գրվում է Սյունիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ դնելու և իրանական բեռնատարներից փող գանձելու մասին։

Իմ հանդիպած բոլոր վերլուծություններում շեշտը դրվում է զգացմունքային հարցի վրա՝ թշնամին մտել է մեր տարածք և ցինիկաբար է վարվում, ուզում է գրավել Սյունիքը։ Իրականում Ադրբեջանը այս գործողությամբ կարևոր տնտեսական քայլ է անում՝ կտրելու Իրանը Հայաստանից, ինչի անհրաժեշտ պայման է շահութաբերության անկումը։

Իրանական բեռնատարները աստիճանաբար դադարելու են ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործել, նաև զգալի կնվազեն Իրանից Հայաստան բեռնափոխադրումները․ շահավետ չի լինի իրանցիների համար։

Սա իր հետ բերելու է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների նվազման ինչպես իրանական բիզնեսի, այնպես էլ միջազգային խոշոր խաղացողների համար, Հնդկաստանն ու Չինաստանը դադարելու են ընդհանրապես Հայաստանը քննարկել միջազգային մայրուղիների իրենց պլաններում։

Այլ կերպ ասած՝ չկա բիզնես շահ, չկա քաղաքական բարենպաստ պայման։ Սա էլ իր հերթին բերելու է Հայաստանի ևս մեկ շնչուղու փակման՝ շնչահեղձ անելով մեր երկիրը։

Ինչի՞ է ձգտում այդկերպ Ադրբեջանը։ Ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սյունիքի մարզով միանալ Նախիջևանին և Թուրքիային, ինչը իր հետ Ադրբեջանին տալու է ֆինանսական հսկա հավելյալ ռեսուրսների խնայում։ Հայաստանի քաղաքական իշխանության ներկա ապիկարության ու տգիտության պայմաններում մենք ավելի արագ քայլերով ենք գնում դրան։

Այնինչ կան հստակ և պարզ գործողություններ, որոնք անելու դեպքում Հայաստանը կարող է արագ և ամուր կերպով դառնալ տարածաշրջանային գործոն։ Քանի որ չկա որևէ գրավոր փաստաթուղթ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու մասին, և դրա անվտանգության երաշխիքները տրվել են բանավոր կերպով, ինչը չի պահպանվում, ապա հայկական կողմը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ցույց տալով իրականությունը, իսկ ՌԴ-ին տեղեկացնում է իր միջպետական ճանապարհն ամբողջությամբ իր հսկողության տակ վերցնելու մասին։

Հայկական բանակը մի քանի ժամում թշնամու մի քանի տասնյակ զինվորներին ու ոստիկաններին հեռացնում է ճանապարհի մոտից՝ ամբողջությամբ վերահսկելով միջպետական մայրուղին։ Մտավախությունները, թե Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել, առնվազն միամիտ են, քանի որ նույնպիսի մտահոգություն ունի Ադրբեջանը մեր առումով։ Չունենալով անհրաժեշտ ռազմական տեխնիկա և մարդկային ռեսուրս՝ նրանք ևս վախենում են, թե կարող ենք փոխել իշխանությանն ու ռեվանշ անել։

Բայց դե տգետները դա չեն հասկանա, նրանց համար կարևորը ասֆալտն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային. armeniasputnik.am

Հաջորդ գրառումը

Թալիբները հերքել են «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդին աջակցության մասին տեղեկությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանին թույլ չի տրվել մեռելոցին այցելել հոր շիրմին

07/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան

07/01/2026
Նորություններ

Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի. Գևորգ Դանիելյան

07/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Հայր Գուսանը չի կարող ծառայել մի եպիսկոպոսի առաջնորդության ներքո, ում ինքը չի ընտրել, ապա նա պետք է արժանապատվություն ունենա՝ վայր դնելու իր հովվական լիազորությունները

07/01/2026
Հաջորդ գրառումը

Թալիբները հերքել են «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդին աջակցության մասին տեղեկությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական