Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեքեյան կառույցների համաշխարհային մարմնի ստեղծմանն ընդառաջ

13/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2026 թվականի հունվարի 10-ին կայացավ Թեքեյան մշակութային միությունների ղեկավարների առցանց հանդիպումը, որին մասնակցեցին կառույցների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Կիպրոսից, Լիբանանից, Եգիպտոսից։

Հանդիպման նպատակն էր քննարկել համազգային կառույց ստեղծելու գաղափարը՝ որպես միասնական հարթակ, որը կխթանի համագործակցությունը, կկոորդինացնի գործունեությունը և կուժեղացնի Թեքեյան կառույցների համաշխարհային ներկայությունը։

Հանդիպումը բացեց ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ նախագահ դոկտոր Արշավիր Գյոնջյանը, ով ներկայացրեց հանդիպման օրակարգը և իր ելույթում կարևորեց համազգային կառույցի ստեղծման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ նման միությունը հնարավորություն կտա տարբեր երկրների Թեքեյան մշակութային միություններին գործել համախմբված ձևով, համատեղ ծրագրեր իրականացնել, մշակութային միջոցառումներ կազմակերպել և արդյունավետորեն ներկայացնել հայկական մշակույթային  ժառանգությունը միջազգային հարթակներում։

Ժողովի ընթացքում ելույթ ունեցան՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Թեքեյան Կենտրոն հիմնադրամի նախագահ Շահե Ուզունյանը (Մեծ Բրտանիա), Լիբանանի Թեքեյան մշակութային  միության հիմնադիրների խորհրդի նախագահ Հակոբ Գասարչյանը և փոխնախագահ Նար Խաչատուրյանը, ԱՄՆ-ի  Թեքեյան մշակութային  միության փոխնախագահ Գևորգ Մարաշլյանը և քարտուղար Հակոբ Վարդիվարյանը, Ավստրալիայի Թեքեյան մշակութային  միությունից Վահե Աթինյանը, Եգիպտոսի Թեքեյան մշակութային  միության նախագահ դոկտոր Գևորգ Երզնկացյանը, Մեծ Բրիտանիայի Թեքեյան մշակութային  միությունից Հրաչ Գույունջյանը, ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը, Թալին Ավագյանը Շվեցարիայի Թեքեյան մշակութային  միությունից, ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային  միության գրասենյակի վարիչ տնօրեն Արամ Արքունը, Արգետինայի Թեքեյան մշակութային  միությունից Սերխիո Նահապետյանը։

Քննարկման ընթացքում շեշտվեց, որ համազգային Թեքեյան մշակութային միությունը կարող է դառնալ փոխգործակցության կարևոր կենտրոն՝ նպաստելով փորձի փոխանակմանը, երիտասարդական, կրթական և մշակութային նախաձեռնությունների զարգացմանը, ինչպես նաև նոր նախագծերի կյանքի կոչմանը։ Մասնակիցները կարևորեցին նաև կառույցի կազմակերպական ձևաչափի, կառավարման մեխանիզմների և առաջիկա քայլերի հստակեցումը։

Հանդիպման ավարտին արձանագրվեց ընդհանուր պատրաստակամություն շարունակել քննարկումները և առաջիկայում ձևավորել աշխատանքային շրջանակ, որը կզբաղվի համազգային Թեքեյան մշակութային միության ձևավորման գործընթացի հաջորդ փուլերով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Հաջորդ գրառումը

Զորավարժություններ նախատեսված չեն. ՀՀ պաշտպանության նախարար

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Զորավարժություններ նախատեսված չեն. ՀՀ պաշտպանության նախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական