Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր համատեղ մաքսակետ կկառուցվի. նշված է Վրաստանի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ վարչապետի զեկույցում:
Համաձայն զեկույցի՝ համատեղ մաքսակետի նախագիծն իրականացնելու համար ստեղծվել է Վրաստան-Ադրբեջան համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակներում տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ և համաձայնեցվել է համաձայնագրի նախագիծը։
Փաստաթղթի համաձայն՝ այս փուլում մշակվում է ճարտարապետական նախագիծը։