Կասկադը կիսատ է։
Այն մոդեռնիստականի ու ազգայինի համադրություն պետք է լիներ, սակայն կառուցողները տարիների ընթացքում շեղվել են նախագծից։
Իսկ նախագծի հեղինակները մեր ճարտարապետության հսկաներն են՝ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ Նախագիծն արվել է 1970-ականներին, Ջիմ Թորոսյանի արվեստանոցում. ներքևում դրվել է 3-ի ստորագրությունը։
Կասկադը ամբողջական համալիր է, որը խտացնում է մեր ժողովրդի պատմությունը՝ նախաքրիստորենական ժամանակներից։ Հեղինակների այդ պատկերացումներն, իհարկե, այսօր չենք տեսնում Կասկադին նայելիս, որովհետև նախ չի պահպանվել աջ և ձախ կողմերի 50 մետրանոց կանաչ տարածքի գաղափարը, ընդհակառակը՝ այդ կողմերը զավթվել են, ու տարբեր օբյեկտներ են կառուցվել։ Բայց այն նախագծերը, որոնք շրջանառում է Երևանի քաղաքապետարանը, բոլորովին կապ չունեն բնօրինակ նախագծի հետ։ Երկու տարբեր հեղինակների ձեռագրեր են։
Մի խումբ ճարտարապետներ բողոքի ձայն են բարձրացրել՝ մի՛ ապականեք Կասկադը, առանց այն էլ, տարիների ընթացքում թամանյանական նախագծերից ոչինչ չի մնացել,Կասկադի այս մի կտորն է պահպանվել։ Ջիմ Թորոսյանը,Սարգիս Գուրզադյանն ու Ասլան Մխիթարյանը Կասկադը նախագծել են թամանյանական ոգով ու պատկերացումներով։ Ուզո՞ւմ եք կառուցել Կասկադը, կառուցեք ա՛յդ նախագծով։ Երեք հսկաներից ավելի լավ ո՞վ կարող է նախագծել Կասկադը։
Մանրամասները՝ տեսանյութում