Գրեթե 65 միլիոն ամերիկացի վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին:
Այս տվյալները ներկայացվել են երեքշաբթի օրը ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մակդոնալդի ստեղծած Միացյալ Նահանգների ընտրությունների նախագծի պորտալում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Դոնալդ Թրամփը ևս վաղաժամ քվեարկել է։