Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող 55 անվանում գույքը կմասնավորեցվի 3 մլն դրամով. սարքերը ֆիզիկապես ու բարոյապես արժեզրկվե՞լ են

14/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում պետական գույք մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին որոշման համաձայն՝Ընկերության գույքի կազմից առանձնացվել և Պետական գույքի կառավարման նախարարությանն էր հանձնվել 55 անվանում հիմնական միջոցներ:

ՀՀ կառավարության 15.09.2005թ. թիվ 1834-Ն (Գույքի մեկնարկային գինը սահմանվել էր դրա հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 25 տոկոսի չափով) և 22.06.2006թ. թիվ 882-Ն (Գույքի մեկնարկային գինը սահմանվել էր դրա հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 15 տոկոսի չափով)  որոշումների համաձայն՝ Գույքը ներկայացվել էր մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդները չէին կայացել՝ մասնակցության հայտ չլինելու պատճառով։

Գույքը ենթակա է մասնավորեցման՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված ձևերով։

Սույն նախագծով առաջարկվում է 55 անվանում (161 հատ) հիմնական միջոցները ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, որպես մեկ գույքային միավոր, վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 2,955.7 հազար դրամ:

Գույքն ի սկզբանե պահատվության է հանձնված եղել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և գտնվում է Ընկերության տարածքում։ 

55 անվանում հիմնական միջոցները 1980-1990-ական թվականների արտադրության են, հնամաշ, անսարք, ապակոմպլեկտավորված և շահագործման համար ոչ պիտանի, ներկայումս կիրառվում են մի քանի սերունդ բարձր սարքավորումներ։

ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի թիվ 209 որոշմամբ հաստատված կարգով Գույքը ներկայացվել է շուկայական գնահատման։

Անկախ գնահատողի եզրակացության համաձայն՝ Գույքը գտնվում է վնասված, անսարք, ապակոմպլեկտավորված, ոչ լրակազմ և հետագա օգտագործման համար ոչ պիտանի վիճակում։ Զննությամբ պարզվել է, որ ապրանքանյութական արժեքները տեխնիկական և ֆիզիկական տվյալներով, ապրանքային տեսքով և որակական հատկանիշներով չեն կարող բավարարել արդի շուկայական պահանջները, որովհետև թե ֆիզիկապես, թե բարոյապես իրենց սպառել և արժեքազրկվել են, նրանց հետագա օգտագործման նպատակով վերանորոգումը ֆինանսապես նպատակահարմար չէ, տեխնիկապես անհնարին և տնտեսապես չհիմնավորված։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետգույքի կառավարման բարեփոխումներ. կառավարությունը հաստատեց գործողությունների ծրագիրը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայում հրադադարի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայում հրադադարի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական