Էրդողանը վերընտրվեց

16

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 Նախնական տվյալներով Էրդողանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 52,14 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, 47,86 տոկոսը։

Այսպիսով, երկրորդ փուլով Էրդողանը կարողացել է հավաքել քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին և հաղթել ընտրություններում։

Ինչպես հայտնի է, մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում Էրդողանը 50+1 շեմը չէր հաղթահարել, բայց այս անգամ հավաքել է անհրաժեշտ քանակի ձայներ, դեռ մի բան էլ ավելի։