Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և պատվիրակության մյուս անդամների հետ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում:









