Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էդվարդ Միրզոյանի և Բեթհովենի ստեղծագործությունների կատարմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 15-րդ համերգաշրջանը

16/07/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 15-ին Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով ամփոփվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 համերգաշրջանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Միրզոյանի՝ Սիմֆոնիան գոսերի և լարային նվագախմբի համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և «Շուշանիկ» քնարական պատկերը։ Կատարումներն ուղեկցվում էին Էդվարդ Միրզոյանին անդրադարձող տեսանյութերով։

Նվագախմբի 15-րդ համերգաշրջանի փակման երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ ներկայացնելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Պատանի դաշնակահարի՝ բեթհովենյան կոնցերտի մեկնաբանությունը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։ Ինչպես ինքը՝ մենակատարն է ասում, Բեթհովենի ստեղծագործությունները գրված են մտքի համար, քանի որ դրանք տրամաբանորեն են մտածված։ Այդ տրամաբանությանն Իշխանովն իր կատարմամբ միաձուլում էր մեծ հուզականություն, գեղեցիկ նրբերանգներ։ Դմիտրի Իշխանովի կատարումն աչքի էր ընկնում աննկարագրելի խորությամբ, հստակությամբ և մաքրությամբ, ինչը մեծապես հուզեց ունկնդրին. լեփ-լեցուն դահլիճը չէր թողնում դաշնակահարին հեռանալ բեմից։ Դմիտրի Իշխանովը ներկաներին նվիրեց ևս երկու կատարում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն են հայտնում երաժշտասեր հանրությանը նվագախմբի 15-ամյա ուղին միասին անցնելու համար։ Համերգային գործունեությունից զատ, նվագախումբն այս համերգաշրջանի ընթացքում շարունակել է հայ երաժշտական ժառանգության արժեքավոր ստեղծագործությունների ձայնագրման և վտանգված պարտիտուրների թվայնացման աշխատանքները։ Բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ Դժվարություններով լի համերգաշրջանը հաղթահարելու համար նվագախմբին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բազմաթիվ հավատարիմ գործընկերներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էյֆելյան աշտարակը վերաբացվել է այցելուների համար

Հաջորդ գրառումը

Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական