Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զուրաբյանը Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

29/08/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Զուրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ.

«Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին).

«Հոդված 11. Կառավարության որոշումները

1. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ.

«Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։

ՀԱՂՈՐԴՈւՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

Նիկոլ Փաշինյանի սույն հայտարարությունը իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ: Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազին ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ:

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ.

«Հոդված 441

Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով…»:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ՀԷՑ-ի մասով կառավարության կողմից արբիտրաժի որոշման ընդունման մասին հայտարարել է. «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղությունը մնում է անմատչելի

Հաջորդ գրառումը

Մեզ կալանավորել են, որպեսզի հալածեն, սակայն այսօր Հայաստանում մեզնից զատ հալածվում է արդարությունը. Լիդյա Մանթաշյանի նամակը ՔԿՀ-ից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք իմպիչմենտի թուղթը մուտք չենք անելու. մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու. Մամիջանյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025
Հաջորդ գրառումը

Մեզ կալանավորել են, որպեսզի հալածեն, սակայն այսօր Հայաստանում մեզնից զատ հալածվում է արդարությունը. Լիդյա Մանթաշյանի նամակը ՔԿՀ-ից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մինչև չլինի 54 ստորագրություն, մենք իմպիչմենտի թուղթը մուտք չենք անելու. մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու. Մամիջանյան

06/10/2025

Իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսված, պարզապես լսումները, որն այս գործընթացի մի մասն են, ևս մեկ կարևոր հանգրվան են՝ նախ այն...

ԿարդալDetails

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական