Շաբաթ, Ապրիլի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ. «Հրապարակ»

25/04/2026
- Մամուլի տեսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների որոշ ծնողներ պարբերաբար հավաքվում են պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանց զավակների վրա չի տարածվում բանակում մեկուկես տարի ծառայելու դրույթը․ նրանք ավելի վաղ են զորակոչվել: Պահանջում են, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարի ծառայելու դրույթը։

Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս ծառայողների ծնողները պնդում են, որ արդարության եւ հավասարության խնդիր կա:

Բողոքող ծնողներից մեկը՝ տիկին Ոսկին, դիմել է «Հրապարակ»-ին եւ ասում է, որ իրենց պահանջն այն է, որ ձեւավորվի խումբ, կարողանան թե՛ Պնախարարի եւ թե՛ վարչապետի հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Եթե ժամկետը հնարավոր չէ կրճատել, գոնե ինչ-որ արտոնություններից մենք էլ օգտվենք։ Գոնե զինվորին տան արտոնություն` արձակուրդների ձեւով։ Գալիս են արձակուրդ, բայց մեր հիմնական պահանջն է, որ օրենքին հետադարձ ուժ տան»։։

  • Ի՞նչ են պատասխանել ձեզ կառավարությունից։
  • Ոչ մի դրական արձագանք չկա, նույնանման տեքստեր են տպում, ուղարկում մեզ, պատասխանում են, որ չի կարող նման բան լինել, օրենքը հետադարձ ուժ չունի, բայց չէ՞ որ տարբեր օրենքներ կան, երբ հետադարձ ուժ է ունեցել օրենքը՝ բուհերի հետ կապված, ուսանողների հետ կապված տվեցին հետադարձ ուժ, մենք էլ ուզում ենք, որ հստակ պատասխան տան մեզ։ Մեր ծնողներից կան մարդիկ, որ ուզում են անպայման գանք, նստենք, քննարկենք։
  • Կարծում եք` ձեր հանդեպ անարդարությո՞ւն է տեղի ունենում։
  • Մեզ շատ վատ մեկնաբանություններ են գրում, թե նախանձ եք, նախանձում եք ձեր երեխայի դասընկերոջը, որ ձերն ընկել է 2 տարի ծառայության տակ, բայց չէ՞ որ մայրը չի կարող նախանձ լինել, կոնկրետ իմ մի որդին 2 տարով է ծառայելու, իսկ մյուս որդիս ամռանն է զորակոչվելու բանակ եւ ծառայելու է 1,5 տարի, բնականաբար, ես չեմ նախանձի, չէ՞։ Մարդիկ կան՝ շատ վատ վիրավորանքներ են հնչեցնում զինծառայողների ծնողների նկատմամբ։ Դա արդար չէ, իրենք ոչ էլ երեւի կարդում են պահանջը։

ՀԳ․ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որեւէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում «հստակ հաշվարկներ» կան։

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

Հաջորդ գրառումը

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ Region

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ Region

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
Նորություններ

Հայոց Ցեղասպանության փաստի մասին արտահայտվում են իշխանական ու մերձիշխանական որոշ թափթփուկներ. Արա Պողոսյան

25/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ Region

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Քարերը պլպլացրել են, պատմությունը՝ խեղաթյուրել. հուշարձանը՝ նսեմացրել. «Հրապարակ»

25/04/2026

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողիԾիծեռնակաբերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, հերոս-հարկատուները ցանկանում են ծանրամարտ և ըմբշամարտ վայելել. Կարեն Հեքիմյան

24/04/2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նախընտրում է ուղիղ եթերով ցուցադրել Բաթումիում և Տիրանայում անցկացվող 2026 թվականի ծանրամարտի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

24/04/2026

Ինչ ուզում եք ասեք, բայց Խորհրդային Հայաստանի որեւէ ղեկավարի գալու պատճառով այսօրվա Գյումրու նման ոչ այնքան մեծ քաղաքի կենտրոնական  փողոցների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական