Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Խարկով:
Դրա մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Նա հայտնել է, որ քննարկվել են Խարկովի մարզում, Վոլչանսկում և Լիպտցիում օպերատիվ իրավիճակը, խնդիրներն ու կարիքները։
«Մարտական իրավիճակի հեռանկարները, վտանգները առաջիկա օրերին և շաբաթներին, ինչպես նաև Ռուսաստանի հարձակողական ծրագրերին դիմակայելու մեր՝ Ուկրաինայի կարողությունը, այսօրվանից Խարկովի մարզում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։ Զինվորները զգալի կորուստներ են պատճառում օկուպանտին»,- ասվում է Ուկրաինայի նախագահի հրապարակման մեջ։




