Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունեցել՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության համար, տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Նշվում է, որ ցուցարարները բողոքել են Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի պատերազմների, ինչպես նաև Կիևին ու Իսրայելին զենք մատակարարելու դեմ։
Հանրահավաքին մասնակցել են նաև պաղեստինամետ ակտիվիստներ և Ռուսաստանի կողմնակիցներ, ովքեր փորձել են քննարկման մեջ մտնել Ուկրաինայի աջակցության հակացուցարարության մասնակիցների հետ. այն տեղի էր ունենում հարակից տարածքում: