Իլհամ ԱլիևԸ հարցազրույց է տվել France 24-ին։ Հատված հարցազրույցից․
– Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է երկու երկրներ: Հայտարարվել են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, որոնց շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին կվաճառի բոլոր տեսակի զենք։ Կա նաև այսպես կոչված TRIPP նախագիծը՝ ավտոմոբիլային և երկաթուղային մայրուղին Հայաստանով դեպի Ձեր էքսկլավ Նախիջևան։ Արդյոք դրանք դատարկ հույսեր են, թե դա իսկապես տեղի կունենա և կփոխի դինամիկան:
-Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր խաղաց այս գործընթացում: Եվ այն երթուղին, որը Ադրբեջանի երկու հատվածները կմիացնի Հայաստանի տարածքով եւ հետագայում դուրս կգա Եվրոպական մայրցամաք, կրում է նախագահ Թրամփի անունը:
Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի: Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի։ Եվ ի դեպ, երկաթուղին, որն Ադրբեջանն այժմ կառուցում է մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, կազմում է մոտ 400 կիլոմետր։
Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի ներսում կվերականգնվեն գրեթե 200 կիլոմետր ճանապարհներ։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։
Ես կարծում եմ, որ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև որպես վկա համատեղ հռչակագիր է ստորագրել, նշանակում է, որ հակամարտությունն ավարտված է, և մենք մտել ենք խաղաղության շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի:
– Արդյոք շուտով լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիարժեք կարգավորում կլինի:
Ես կարծում եմ, որ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև որպես վկա համատեղ հռչակագիր է ստորագրել, նշանակում է, որ հակամարտությունն ավարտված է, և մենք մտել ենք խաղաղության շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի:
Դրանից անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Այլևս կրակոցներ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Մենք նաև սկսել ենք Հայաստանի համար կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի մատակարարումը, ինչը փաստացի ազդարարում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։
Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է կատարել որոշակի ձևականություններ։ Բայց հռչակագրի հետ մեկտեղ, որի մասին Դուք նշեցիք, երկու երկրների արտգործնախարարները նաև Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այնպես որ, իմ կարծիքով, գործն արված է։ Կարծում եմ՝ նույն կարծիքին է նաև Հայաստանի վարչապետը։ Մենք միայն սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա շատ լավ զգացողություն է:





