«Զանգեզուրի կեղծ միջանցքի» հարցն Ադրբեջանը բարձրացրեց 2020թ․ Հայաստանի հետ պատերազմում տարած հաղթակից հետո։ Վերջին շրջանում այս հարցը դարձել է տարածաշրջանի լարվածության պատճառներից մեկը։
«Զանգեզուրի կեղծ միջանցքը» տարանցիկ ճանապարհ է, որն Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով կապում է Նախիջևանի հետ, իսկ Թուրքիան՝ Կենտրոնական Ասիայի։ Իրանը դեմ է այս միջանցքի ստեղծմանը և այն համարում է աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում։
Լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանն ու կայունության համար
«Զանգեզուրի կեղծ միջանցքը» լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունության համար։ Իսկ քանի որ այս նախագիծը Հարավային Կովկասի տարածաշրջան ներթափանցելու ՆԱՏՕ-ի քաղաքականության մի մասն է, վտանգում է նաև տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության և համոզված է, որ պետք է Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին տեղեկացնել միջանցքի անվտանգության ռիսկերի մասին։
Դրա համար անհրաժեշտ է խուսափել հարևանների հետ լարվածությունից և դիվանագիտական ճանապարհով խորհրդակցություններ անկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շրջանակներում։
Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ՆԱՏՕ-ն «Զանգեզուրի կեղծ միջանցքի» և Թուրքիայի միջոցով կարող է միանալ Ադրբեջանին և իրականացնել տարբեր քաղաքական և անվտանգության սցենարներ՝ ուղղված տարածաշրջանի, հատկապես Իրանի անվտանգության դեմ։ Միևնույն ժամանակ, որոշ երկրներ ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում և հատկապես Կենտրոնական Ասիայում՝ Թուրանի միջանցքի և Ադրբեջանի հետ ուղիղ կապի միջոցով, և վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարել։
Իրանը դեմ է աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը
Իրանը դեմ է աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը, տարածաշրջանում լարվածությանը և դա չի համարում իր շահերին համահունչ։ Սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է։ Այդ մասին ասել է նաև ԻԻՀ առաջնորդը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
Այաթոլլահ Խամենեին ասել է. «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը դեմ կլինի, քանի որ այս սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ճանապարհ է»։
Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր ծայրերում լարվածություն և խնդիրներ առաջացնող կարևորագույն գործոններից մեկը սահմանային վեճերն են։ Եվ Իրանը դեմ է աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության։ Իսկ եթե կովկասյան տարածաշրջանի որևէ երկիր ցանկանա խախտել Իրանի հյուսիս-արևմուտքի անվտանգությունը՝ փոխելով սահմանները, անպայման կբախվի Թեհրանի վճռական պատասխանին։
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանումն է
Իրանի դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է և միջազգային սահմանները պահպանելը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Հարավային Կովկասի տարածաշրջանը պետք է լինի խաղաղ, կայուն և անվտանգ, և չպետք է ձեռնարկվեն գործողություններ, որոնք կվտանգեն այդ բոլորը։
Սակայն որոշ խնդիրներ, ինչպես Ուկրաինայի պատերազմը, հնարավորություն են ստեղծել Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համար, անօրինական ներկայություն ունենալ տարածաշրջանում։ Իսկ եթե այս միտումը շարունակվի, Հարավային Կովկասը կդառնա բոլոր երկրների անվտանգությանը սպառնացող գործոն: «Զանգեզուրի կեղծ միջանցքը» չպետք է դառնա վիճելի հարց և ազդի Իրանի և Ռուսաստանի միջև աճող ռազմավարական հարաբերությունների վրա։
Հարևանների հետ Իրանի ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են բնականոն ճանապարհով, և տարածաշրջանի երկրները քաջ գիտակցում են, որ ազգային անվտանգության խնդիրները փոխզիջման ենթակա չեն։ Թեհրանը բազմիցս ապացուցել է, որ ռազմավարական հարաբերություններ պահպանելով այլ երկրների հետ, զիջումների չի գնում իր ազգային շահերի հարցում և յուրաքանչյուր երկրի տարածքում հաղորդակցության ցանկացած ճանապարհ պետք է լինի այդ երկրի հսկողության, կանոնների և օրենքների ներքո և առանց երրորդ կողմի միջամտության: