Ռուսաստանի Դաշնության կողմից չճանաչված միջազգային քրեական դատարանի որոշումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի «կալանավորման» վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության համար որևէ նշանակություն չունեն, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։
«Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»,- ասել է նա։
Նշենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել, ինչի մասին հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։