Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զազ. մի կտոր Ֆրանսիա՝ Երևանում

25/06/2022
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իզաբել Ժեֆռուան կամ աշխարհը ակուստիկ քնքշությամբ նվաճած Զազը Հայաստանում է։ Տասը տարի պահանջվեց երգչուհուն համերգային ծրագրի շրջանակում Հայաստան հրավիրելու համար։ Հունիսի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարցին, թե ո՞րն է երգչուհու մեղեդու գրավչությունը և բազմազգ երաժշտասերին գրավելու գաղտնիքը, կատակով պատասխանել է.
«Երևի թե հին ֆրանսիական ձայնս, որ նոր ելևէջումներ կիրառելով՝ ստացվում է այն, ինչ ստացվում է»։
2011 թվականին Զազը «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխության հաղթողն էր, և այդպիսով սկիզբ առավ երգչուհու ակտիվ կարիերան և ակտիվ շրջագայությունների փուլը։

Հիրավի միլիոնավոր սրտեր գրաված «Ժը վյու» երգը հայ հանդիսատեսն արդեն հնարավորություն ունի լսել կենդանի կատարմամբ, և վայելել սիրելի արտիստի ներկայությունը Երևանում։
«Հուզված եմ, որ Հայաստանում եմ, քանի որ սա Շառլի հայրենիքն է»,- ասում է երգչուհին՝ հավելելով, որ իր հետ միշտ մի կտոր Հայաստան ունի. շատ է սիրում դուդուկի ձայնը և պարբերաբար լսում է դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակները։ Իսկ այն մասին, թե Ազնավուրն ինչ բնորոշում էր տվել իրեն՝ համեմատելով Էդիթ Պիաֆի հետ և ֆրանսիական երգարվեստի ապագան տեսնելով իր երգերում, Զազը համեստորեն պատասխանեց.
«Իհարկե, ինձ համար պատիվ է լսել այդ խոսքերը, այն էլ Շառլից, սակայն մի քանի ֆրանսիացի արտիստներ էլ կան, որոնք պահպանում և փոխանցում են Փարիզի մշակութային դեմքը»։
Հունիսի 25-ին Զազի համերգով կտրվի «Հայա» փառատոնի մեկնարկը, որի շրջանակում հյուրերից մեկն էլ աշխարհահռչակ ռեփեռ Ֆիֆթի Սենթն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապարանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. News.am

Հաջորդ գրառումը

Փաշինյանը պարգեւատրեց 44 օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր դեմ բիրտ ուժ կիրառած ոստիկանին. Iravunk.com

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Նորություններ

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում. Լեւոն Քոչարյան

19/06/2025
Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը պարգեւատրեց 44 օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր դեմ բիրտ ուժ կիրառած ոստիկանին. Iravunk.com

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։ «Ադրբեջանի...

ԿարդալDetails

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում. Լեւոն Քոչարյան

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական