Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովում կվերլուծվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը

23/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը. տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 25-ը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի և Ֆրանսիայի Պուատիեի համալսարանի MIMMOC (Հիշողություններ, ինքնություններ, մարգինալներ ժամանակակից արևմտյան աշխարհում) լաբորատորիայի կողմից։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի խոսքով՝ միջազգային գիտաժողովի գաղափարն ու առաջարկը ծնվել էր համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի կողմից, ով վերջերս տպագրել է «Հայոց ցեղասպանության ճանաչումն Ամերիկայում» թեմայով գիրքը։

«Համատեղ քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել գիտաժողովը Հայաստանում՝ հաշվի առնելով նաև դրա քաղաքական կոմպոնենտը։ Արդյունքը բավականին դրական էր․մենք շատ մեծ թվով դիմումներ ստացանք աշխարհի տարբեր վայրերից և, ըստ էության, աշխարհագրությունն ընդգրկում է այն բոլոր երկրները, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է, ինչպես նաև այն երկրները, որոնք քննարկել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ճանաչել։ Այս գիտաժողովի ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչու որոշ երկրներում ունենք ճանաչման հանգամանքը, իսկ որոշներում՝ ոչ, նաև կքննարկենք, թե ինչ պետք է արվի, որպեսզի հասնենք դրան»,-ասաց տնօրենը՝ հայտնելով, որ  գիտաժողովի բոլոր ելույթները կտպագրվեն գրքի տեսքով, որը կտարածվի տարբեր գիտական և ոչ գիտական կառույցներում։  

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի համոզմամբ՝ համաժողովը ապացույցն է նրա, որ, չնայած դժվար է հասնել արդարությանը և ցեղասպանության ճանաչմանը, սակայն թեկուզ դանդաղ, բայց գործընթացում հաջողություններ կան։

«Մեր երիտասարդներն այլևս չեն հավատում մարդու իրավունքների և այս ոլորտի կազմակերպություններին։ Նման միջոցառումների միջոցով, ինչպիսին սա է, մենք կարող ենք վերականգնել որոշակի վստահություն միջազգային հարաբերություններում և ցույց տալ, որ դանդաղ, բայց հաստատ քայլերով մենք վերականգնում ենք արդարությունը»,-ասաց Նակուզին։

Միջազգային այս համաժողովի հիմնական նպատակներից է վերլուծել և համեմատել Հայոց ցեղասպանության ճանաչման (կամ ճանաչելուց հրաժարվելու) գործընթացները մի շարք կառավարությունների, ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի ու տեղական կամ նահանգային մակարդակով հաստատությունների միջև՝ հասկանալու, թե երբ, ինչու և ինչպես են ոմանք հստակ դիրքորոշումներ ընդունում հօգուտ ճանաչման, իսկ մյուսները՝ երկիմաստ: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան – 23.10.2024

Հաջորդ գրառումը

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը մերժելու մասին բողոքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը մերժելու մասին բողոքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական