Երևանի ավագանու անդամների անուններով հրավիրատոմսեր են եկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» համերգին մասնակցելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեհմինա Վարդանյանը։
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ, իհարկե, չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը մի իրավիճակում, երբ երկիրը քայքայված է, սահմաններն անպաշտպան, ունենք հարյուրավոր գերիներ ու անհայտ կորածներ, հազարավոր զոհեր, կանգնած ենք պետություն ու պետականություն կորցնելու եզրին…
Համերգը Անկախության տոնի պատվին է: Անկախության կորստի վախ ունեմ և, տա Աստված, սխալվեմ»,- նշել է Վարդանյանը: