«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանների աշխատավարձը բարձրացնելով՝ թևակոխելու ենք երկրում Նիկոլի բռնապետական իշխանության ամրապնդման մի նոր փուլ։ Նրանց միջոցով նա փորձելու է ստեղծել մի համակարգ, որով կարողանա ապահովվել իր անձի պաշտամունքը, և այլակարծության ճնշումը։
Այսօր Երևանում կենտրոնացած է ազգի մտավորականությունը, գիտնականները, արվեստագետները, որոնց 90% ը դեմ է Նիկոլին և իր վարչախմբին։ Երևանից հեռացնելով բուհական համակարգը՝ նա իրենից հեռացնելու է նաև ազգի մտավորականությանը և իրեն շրջապատի՝ իր կողմից տեխնոլոգիաների միջոցով շատ հեշտ կառավարվող մասսաներով»։