Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երրորդ Հանրապետության փակումը չի իրականացվելու ընտրություններով. Վլադիմիր Մարտիրոսյան

19/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախընտրական Հայաստանի օրակարգում կա ամեն բան՝ քաղաքականության ծայրաստիճան պրիմիտիվացում, կենցաղայինացում, պոպուլիզմի բարձր մակարդակ, քաղաքականության օրենքների անտեսում և քանի մոտենանք ընտրություններին՝ դրանք ավելի խորանալու են:

Իրականում Հայաստանի վերաբերյալ, թե ներքին և, թե արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության փակում։

Սա այլևս ոչ թե ենթադրություն է, այլ ընթացիկ գործընթաց՝ ձևավորված հստակ քաղաքական տրամաբանությամբ: Դա ներսում՝ պետության ինստիտուցիոնալ ապամոնտաժումն է, դրսում՝ համակարգված և շարունակական պարտադրանքը։ Այս երկու գործոնների համադրությունն է, որ ձևավորում է այն իրականությունը, որտեղ պետության սահմանադրական հիմքը դառնում է վերաձևակերպման թիրախ։

Եվ այստեղ անհրաժեշտ է ֆիքսել առանց որևէ երկիմաստության մեկ հանգամանք:

Երրորդ Հանրապետության փակումը չի իրականացվելու ընտրություններով։

Այն իրականացվելու է հանրաքվեով։

Ընտրությունները այս գործընթացում ունեն ընդամենը միջանկյալ դեր։ Դրանք չեն տալիս հանգուցալուծում, չեն վերացնում արտաքին ճնշումը և չեն լուծում համակարգային հակասությունները։ Դրանք ընդամենը որոշում են, թե ով է լինելու այն սուբյեկտը, որը կանգնելու է հաջորդ փուլի՝ կամ հանրաքվեի ճնշման տակ կամ դրա բացառման տակ:

Իսկ այդ ճնշումը օբյեկտիվորեն ձևավորված է և կախված չէ ներքաղաքական կոնֆիգուրացիաներից։ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը դարձել է ֆիքսված քաղաքական գիծ։ Այն չի փոխվելու իշխանության փոփոխությամբ, չի մեղմվելու ընտրությունների արդյունքով և չի վերանալու բանակցային հռետորաբանությամբ։ Ընդհակառակը՝ ընտրություններից հետո այն դրվելու է առավել կոշտ, առավել ուղիղ և առավել համակարգված ձևով։

Սա նշանակում է, որ ընտրություններից հետո Հայաստանը մտնելու է նոր՝ առավել բարդ փուլ՝

1. ներսում՝ ցածր լեգիտիմությամբ, թուլացած ինստիտուտներով և ճգնաժամով համակարգ,

2. դրսում՝ աճող և չնահանջող պահանջներ։

Այս կոմբինացիան ձևավորում է դասական ինստիտուցիոնալ թակարդ, որտեղ հանրաքվեն դառնում է ոչ թե ժողովրդավարական գործիք, այլ պետականության վերաձևակերպման կամ փակման մեխանիզմ։ Այս ֆոնին առանձնահատուկ զարմանալի է այն քաղաքական նաիվությունը, որով շարունակվում են կոչերն ու հորդորները իշխանությանը պահպանել սահմանադրականությունը, օրենքը և ժողովրդավարական արժեքները և մրցակցային ընտրություններ կազմակերպելու կոչերը։

Իշխանությունը, որը կառուցել է իր վերարտադրության մեխանիզմը ոչ թե ներքին լեգիտիմության հաշվին, այլ հիմնականում արտաքին լեգիտիմության և ներքին վարչա-ուժային ռեսուրսի վրա, օբյեկտիվորեն չի կարող գործել այդ սահմանափակումների շրջանակում։

Ոչ թե չի ցանկանում։

Չի կարող։

Դրանց պահպանման դեպքում կկորցնի իր հիմնական ռեսուրսը՝ իշխանության վերահսկելի պահպանումը և նրանից պահանջել ինքնակամ քանդել իր գոյության հիմքը և քաղաքականապես ակնկալել, որ դա տեղի կունենա՝ նշանակում է չհասկանալ համակարգի իրական բնույթը։

Բայց այս ամբողջ պատկերի մեջ առավել վտանգավոր թյուրըմբռնումը կապված է ընդդիմության վարքագծի հետ։ Այսօր ընդդիմադիր ուժերը շարունակում են միմյանց հետ մրցակցել ընտրական տրամաբանության մեջ՝ կարծես թե խոսքը հերթական հնարավոր իշխանափոխության մասին է։

Մինչդեռ իրականում հարցը շատ ավելի խորն է։

Խոսքը ոչ թե իշխանության, այլ պետականության մասին է։

Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցը՝ ո՞ր ուժերն են իրենց համարում և դիրքավորում իրենց, որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապաններ։

Եթե մեծ հաշվով էդպիսիք չկան ապա իրավիճակը պարզ է՝ գործընթացը կշարունակվի առանց համակարգված դիմադրության, որովհետև փաստացի իշխանության և ընդդիմության առաջարկը նույնն է ձևերն են տարբեր, բայց խորքում միևնույն է նույնն են: Դա նշանակում է, որ իշխանությունը փաստացի ունի օրակարգային գերակայություն, որովհետև կոնտր առաջարկ չկա ընդդիմության կողմից:

Բայց, եթե ընդդիմությունը հիմնականում էդպիսին է ապա առաջանում է հաջորդ, վճռորոշ հարցը՝❗ պահապանները շարունակելո՞ւ են մրցակցել միմյանց հետ, թե՞ ունակ են համախմբման, որովհետև պահապան լինելը զուտ հռետորաբանություն չէ և ոչ էլ զուտ էլեկտորալ պրոեկտ:

Այն քաղաքական դեր է, որը ենթադրում է՝

! պատասխանատվություն,

! ինստիտուցիոնալ մտածողություն,

! և ամենակարևորը՝ համախմբման կարողություն և լայնախոհություն էլեկտորալ պրոցեսից դուրս:

Այս պայմաններում մրցակցային մասնատվածությունը դառնում է ոչ թե նորմալ քաղաքական գործընթաց, այլ համակարգային խոցելիություն, որը ուղղակիորեն աշխատում է արտաքին ճնշման և պարտավորությունների տակ գտնվող իշխանության օգտին:

Ուստի անհրաժեշտ է ձևակերպել նվազագույն, բայց կենսական օրակարգ․

1. ձևավորել միջընդդիմադիր իրական փոխաջակցության դաշինք,

2. ստանձնել քաղաքական պահպանողականության և Հայ Առաքելական Եկեղեցու հանրային և քաղաքական պաշտպանության հանձնառությունը՝ որպես ազգային ինստիտուցիոնալ հենասյուն,

3. հստակ հայտարարել և գործնականում իրականացնել Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանի դերակատարությունը։

Սա այլևս քաղաքական ծրագիր չէ։ Սա պաշտպանական դոկտրին է։

Երբ ներսում քայքայվում են ինստիտուտները, իսկ դրսից պարտադրվում են պայմաններ, միակ արդյունավետ պատասխանը դառնում է՝

ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ ՊԱՏՆԵՇԻ ԿԱՌՈւՑՈւՄԸ

Ոչ թե հայտարարությունների մակարդակում, այլ ինստիտուցիոնալ համախմբման, քաղաքական համակարգման և հանրային մոբիլիզացիայի միջոցով։

Հայաստանի Երրորդ Հանրապետության փակումը չի լինելու մեկ ակտով։ Այն լինելու է գործընթաց, որի հանգուցային կետը հանրաքվեն է։ Ընտրությունները չեն կանգնեցնելու այդ գործընթացը։ Դրանք ընդամենը նախապատրաստելու են դրա հաջորդ փուլը։

Եվ հենց այդ փուլում է որոշվելու՝ կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք ունակ են դառնալ պահապաններ, կա՞ արդյոք համախմբման կամք, կա՞ արդյոք պետություն, որը ունակ է ինքնապաշտպանության։

Եթե այս հարցերի պատասխանները բացակայում են, ապա գործընթացը կավարտվի կանխատեսելի կերպով։ Եթե՝ առկա են, ապա պայքարը շարունակվում է։

Եվ այս փուլում արդեն այլընտրանք չկա․

կամ ձևավորվում է դիմադրության համակարգ, կամ ֆիքսվում է Երրորդ Հանրապետության փակումը։

P.S. Երրորդ Հանրապետության փակման առաջարկ կա: Կա արդյոք այն չփակելու գրագետ, ինքնավստահ էլեկտորալ առաջարկ, որը կտրականապես այլ ոչ նախընտրական սեթևեթանքով ու քաղաքական խուսանավությամբ կասի՝ «Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապաններն ենք և վերջ»:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը իրավասու չեն հրաժարվել արցախցիների վերադարձի իրավունքից. Գառնիկ Քերքոնյան

Հաջորդ գրառումը

Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար. փաստաբան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե ո՞ւմ դրոշն ենք նախընտրում, այլ՝ ի՞նչ է արժենալու այդ ընտրությունը սովորական մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

27/05/2026
Նորություններ

Փլատակը ձեր ուղեղներում է. փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, փուչիկ գաղափարներում . Տիգրան Աբրահամյան

27/05/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
Միջազգային

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը անորոշություն են ստեղծում ներդրողների համար. Օվերչուկ

27/05/2026
Հաջորդ գրառումը

Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար. փաստաբան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական