Երկու ֆիլմի պրեմիերա՝ երկուսն էլ նվիրված 44-օրյա պատերազմին

54

Նոյեմբերի 30-ին, ժամը 18:30 Կինոյի տան մեծ դահլիճում Հայաստանի կինոգործիչների միության աջակցությամբ տեղի կունենա երկու կարճամետրաժ վավերագրական և խաղարկային՝ «Քար» և «250կմ» ֆիլմերի պրեմիերան։

Ցուցադրության խորագիրն է «2 պատմություն, 1 պատերազմ»։ Ֆիլմերը հիմնված են Արցախյան 44-օրյա պատերազմի իրական դեպքերի վրա և ներկայացնում են պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

«Քար» վավերագրական ֆիլմը պատմություն է մի խումբ կամավորների մասին, ովքեր ուղևորվում են Բերձոր, որպեզի այնտեղից դուրս բերեն միջնադարյան հայկական խաչքարերը՝ հաշվի առնելով Ջուղայի դառը փորձը: Ֆիլմի ռեժիսորը և օպերատորը Արման Այվազյանն է։ Ֆիլմը արտադրել է «Բարս մեդիան»։

Խաղարկային «250 կմ» ֆիլմը հիմնված է 14-ամյա Վահեի և 11-ամյա Աշոտի իրական պատմությունների վրա։ Երկու տղաները փրկել են իրենց ընտանիքները 2020-ի պատերազմի ժամանակ՝ ինքնուրույն վարելով 250 կմ ճանապարհ։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Հասմիկ Մովսիսյանն է, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը, պրոդյուսերներն են ՝ Լուսինե Ոսկանյանը և Հասմիկ Մովսիսյանը։ Ֆիլմը արտադրել են «Նռանէ ֆիլմզ» և «Օբերտոն» ընկերությունները։