Բաքվի շրջանային դատարանն այսօր հայ ռազմագերիներ Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Ադրբեջանը նրանց մեղադրում է «ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ»:
Դատավճռի համաձայն`ապօրինաբար դատապարտված հայ ռազմագերիները ազատազրկման առաջին 10 տարիները կանցկացնեն բերդում, իսկ մնացած ժամկետը` խիստ ռեժիմի գաղութում:
ՀՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանում։ 1967 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանը ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։