Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեկ երեկոյից մինչև վաղ առավոտ ադրբեջանցիները Թաղավարդի ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր են արձակել․ կրակել են նաև խաղաղապահների հենակետի ուղղությամբ

11/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Թաղավարդ գյուղում ամբողջ գիշերը լարված է եղել։ Գյուղի բռնազավթված հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար կրակահերթեր են արձակվել գյուղի ուղղությամբ։

«Գիշերը ժամը 4-ից սկսել են անկանոն կրակել։ Մոտավորապես 1,5 ժամ անց բարձր լսվում էր նամազի ձայնը, իսկ առավոտյան 10։30-ի կողմերն սկսեցին բարձրախոսով գյուղը լքելու «կոչեր» անել։ Հայերենով ասում էին՝ անհապաղ լքեք գյուղը կամ պետք է շարժվեք Ադրբեջանի օրենքներով, այլապես պատերազմ կլինի նորից և դրա պատասխանատվությունը կկրեն ռուսները»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Թաղավարդ գյուղի բնակիչ Գևորգը։

Ադրբեջանցի զինծառայողների սանձարձակությունը, նրա խոսքով, այնպիսի չափերի է հասել, որ անգամ գյուղում տեղակայված խաղաղապահների հենակետի վրա են կրակել։

«Սա երևի առաջին դեպքն էր, որ խաղաղապահների հենակետի վրա կրակում են»,-ասել է բնակիչը։

Թաղավարդի վարչական տարածքում ապօրինաբար տեղակայված ադրբեջացի զինծառայողները գյուղի ուղղությամբ կրակել են նաև երեկոյան, ինչի հետևանքով վնասվել են տների տանիքներ։ Վնասի չափն առայժմ ճշտվում է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Թաղավարդի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը։

«Երեկոյան 21։40 ադրբեջանական դիրքերից սկսել են կրակել գյուղի ուղղությամբ․ սկզբում մենահատ կրակոցներ էին արձակում, բայց մի 10 րոպեից արդեն ինտենսիվ կրակերթեր սկսվեցին»,-ասել է Բադասյանը։

Կրակահերթերը վերսկսվել են գիշերը՝ 1։20-ի սահմաններում։

Նրա փոխանցմամբ՝ երկու օր առաջ ադրբեջանցիները կրակրել են նաև գյուղի տնամերձ հողատարածքում աշխատող տրակտորի ուղղությամբ։

«Առավոտյան 10։30-ի կողմերն էր, մի քանի հոգով գնացել էին տնամերձ հողատարածքը պարարտացնելու, մշակելու, սկսել են կրակել։

Ստիպված թողել են տրակտորը տեղում, գործը կիսած, հետ եկել։ Մի քանի օրից գնացել են, տրակտորը բերել»,-ասել է Բադասյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը․ Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Խնապատն ու Թաղավարդը կրակի տակ են

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Հաջորդ գրառումը

Խնապատն ու Թաղավարդը կրակի տակ են

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական