Երեխան 50 մետրից ցած է ընկել ու ողջ մնացել

16

Մեքսիկայում երեխան ընկել է հանգած հրաբխի խառնարանի մեջ ու ողջ մնացել։ Այս մասին գրում է «Express» պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի՝ 8-ամյա տղան մորաքրոջ հետ զբոսնելիս է եղել, երբ վազելով մոտեցել է հանգած հրաբխին ու անզգուշաբար ընկել դրա խառնարանի մեջ՝ ավելի քան 50 մետր բարձրությունից։

Մարմնական տարբեր վնասվածքներով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ «Փրկարարներն ու բժիշկները զարմացած էին, թե ինչպես է հնարավոր ընկնել նման բարձրությունից ու կենդանի մնալ»,- լրատվամիջոցին պատմել է տղայի մայրը։

Ս․Վ․