Կիրակի, Նոյեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և հերոսներին, դա առնվազն սրտխառնոցն է առաջացնում»․ Արմեն Աշոտյան

05/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռ 2019թ․ մայիսի 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող
մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

«Մեզ բոլորիս հուզող հարցերի» նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար չէր կարող սահմանափակվել միայն օրենսդիրում ցեցոտած ուսապարկերի շրջանակով։ Բոլորս էլ շահագրգիռ էինք, որպեսզի հերթով պայթեցվեին ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանական քարոզչության կողմից 2016թ-ից ի վեր փչված բոլոր փուչիկները, թեև վստահ էինք, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական շահերի հարց էր, և իրական նպատակը ապրիլյանի թեմայով հերթական շահարկումներ հրահրելն էր և Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուղղությամբ քարոզչական սուր ճոճելն էր։

Ամբողջ 2 տարի քոչարյանանդոներն ու մյուս ուսապարկերը մեզ հավաստիացնում էին, թե իրենք արժեքավոր աշխատանք են կատարում և խոստանում էին կարևոր բացահայտումներ, չնայած այդ ընթացքում իրենց իսկ կողմից հերքվեցին նախկինում տարածված բազմաթիվ միֆեր՝ բահերով կռվող զինվորների, սննդի, վառելիքի պակասի, ԳՇ պետի՝ բիլիարդ խաղալու և այլնի մասին։

Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել։

Տխրահռչակ հանձնաժողովը հետապնդում էր բացառապես մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը, կոտրել հայ զինվորի սրտում հաղթողի հոգեբանությունը և 2016թ-ին մեր զինվորների արյամբ կերտած հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։

Պատահական չէ, որ այդ հանձնաժողովը ստեղծվելուց 2 տարի անց այդպես էլ չհրապարակեց զեկույցը, իսկ քոչարյանանդրանիկը այսօր ստիպված էր դա արդարացնել գաղտնիության հանգամանքով, որքան էլ տարօրինակ է 3 տարում 5 ԱԱԾ պետ փոխած ու հնարավոր ու անհնար բոլոր գաղտնիքները հրապարակող իշխանության կողմից առհասարակ գաղտնիության մասին խոսելը։

Հայտնի ուսապարկը իր այսօրվա ճեպազրույցում ապրիլյան հաղթանակը 2 անգամ անվանեց պարտություն՝ նման կերպ փորձելով կոծկել 44-օրյա պատերազմում իրենց իշխանության խայտառակ իրական պարտությունն ու կապիտուլյացիան։

Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և այդ հաղթանակը 2016թ․ ապրիլին պատվով պաշտպանած հերոսներին, դա առնվազն
հերթական սրտխառնոցն է առաջացնում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյանքից հեռացել է Հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը

Հաջորդ գրառումը

Մերկել. ԱՄՆ-ն մնում է Եվրոպայի ամենակարևոր և անփոխարինելի գործընկերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին

16/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ. ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է. Սաթիկ Սեյրանյան

15/11/2025
Նորություններ

Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս. Դավիթ Համբարձումյանի նամակը՝ Նուբարաշեն ՔԿ-ից

15/11/2025
Նորություններ

(3 լեզվով) Ակցիա Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատան մոտ՝ Սամվել Կարապետյանին և հոգևորականներին ազատելու պահանջով (տեսանյութեր)

15/11/2025
Հաջորդ գրառումը

Մերկել. ԱՄՆ-ն մնում է Եվրոպայի ամենակարևոր և անփոխարինելի գործընկերը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական