Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ ամեն ինչ ավարտված կլինի, երկիրը կործանած ամբոխի համար ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն ինքնամոռաց ծափահարել, որովհետև անհայրենիք ամբոխ են․ Հասրաթյան

06/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ 2018-ի չարաբաստիկ ապրիլին, դրսից ներդրված հայտնի ու անհայտ պատահականությունների դիվային համառության արդյունքում, Երկիրը զրկվեց ազգային իշխանությունից, ասել է թե՝ ինքնությունից, իրադրության տերը ամբոխի վերածված հանրույթն էր։ Ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Երբ 2018-ի չարաբաստիկ ապրիլին, դրսից ներդրված հայտնի ու անհայտ պատահականությունների դիվային համառության արդյունքում, Երկիրը զրկվեց ազգային իշխանությունից, ասել է թե՝ ինքնությունից, իրադրության տերը ամբոխի վերածված հանրույթն էր…
Երբ իշխանությունը բռնազավթած թիվ մեկ պատահականության հրահանգով կալանավորվեց Երկրի երկրորդ նախագահը, «իրադրության տեր» ամբոխը ուրախությունից ցնծում էր…

Երբ «պահածոների գործով» բռնադատվում էր Արցախն ազատագրած զորավարը, «նախկին թալանչիներին» մերժող ամբոխը ոգևորությունից պայթում էր…

Երբ Երկրի զինված ուժերի ստեղծման և կայացման գործում ծանրակշիռ ավանդ ունեցած և Հայրենիքի անվտանգային համակարգը կայուն ու մարտունակ պահող գեներալններին դարձնում էին պաշտոնաթող ու հեղինակազուրկ, ամբոխն ինքնամոռաց ծափահարում էր…

Երբ «հանուն ոչնչի» զոհվել և դեռ զոհվում են հազարավոր հայորդիներ, հանձնվել և դեռ հանձնվում են հայրենական տարածքներ, ամբոխը տակավին կուրորեն համերաշխ է իր դահճի կամքին…

Վաղը, երբ ամեն ինչ արդեն ավարտված կլինի, երկիր կործանած ամբոխի համար, միևնույն է, ոչինչ չի փոխվի… Նրանք կշարունակեն ուրախությունից ցնծալ, ոգևորությունից պայթել, ինքնամոռաց ծափահարել… Որովհետև նրանք ամբոխ են, անհայրենիք ամբոխ…

…Իսկ ամբոխի վերջին հանգրվանը անհասցե գերեզմանն է…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է

Հաջորդ գրառումը

Իրենց բնակարանները վարձով տվողները ստիպված կլինեն իրենց եկամտի 10 տոկոսը վճարել պետությանը. Ֆինանսների նախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Իրենց բնակարանները վարձով տվողները ստիպված կլինեն իրենց եկամտի 10 տոկոսը վճարել պետությանը. Ֆինանսների նախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական