Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Երասխի գործարանի տարածքում կտեղադրվեն ՀՀ և ԱՄՆ դրոշները

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել  վաղը Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Այս մասին հայտնում են ընկերությունից։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է բացում Երասխի՝ ամերիկյան ներդրումներով կառուցվող երկաթի ձուլման գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց և նրանց գույքը։