«Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում», – ասվում է Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում:
Նշենք, որ Սևծովյան էներգետիկ մալուխի նախագիծը Ադրբեջանից Վրաստանի և Սև ծովի տարածքով դեպի Ռումինիա, Հունգարիա և ԵՄ այլ երկրներ ուղիղ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի ստեղծումն է։