Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում

23/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների վիճակը, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։

Ելույթ են ունեցել շուրջ 30 պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից, ի թիվս այլնի, կարևորվել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, արցախցիների՝ արժանապատիվ ու ապահով վերադարձի իրավունքի իրացումը։

COP 29-ին ընդառաջ՝ խստորեն քննադատվել է Ալիևի ռեժիմի հանցագործ քաղաքականությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ պատերազմական ոճրագործություններն ու շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։ Մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ էներգետիկ համագործակցությունը դադարեցներու դիրքերից։ Մի խումբ պատգամավորների կողմից ուշադրության է հրավիրվել Եվրոպական միությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լկտի պահվածքը, ով Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանին խստիվ քննադատող բանաձևի քվեարկության նախօրեին սպառնացել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։

Կարևոր էր նաև Բաքվի կողմից միջազգային կառույցներում կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու և օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու կամ շանտաժի ենթարկելու դրսևորումների մասին պատգամավորների զգուշացումներն ու հայտարարությունները։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի վերաբերյալ առարկայական իրազեկվածության նման բարձր մակարդակը պայմանավորված է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տևական աշխատանքով։ Նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի շարք փաստահավաք այցելություններ է կազմակերպել, որոնք նպաստել են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորների իրազեկվածության բարձրացմանը։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի քննարկումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշումների համար։ Այս քննարկումը մեկ անգամ ևս ցույց տվեց՝ Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում։ Խորհրդարանականների տևական և անզիջում աշխատանքի արդյունքում է նաև, որ ԵՄ գործադիր իշխանության շրջանում մեր տեսակետները սկսում են ընկալելի դառնալ։

Մասնավորապես, կարևոր է քննարկմանը ներկա՝ ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարությունը՝ տեղում իրավիճակի գնահատման համար Արցախում միջազգային ներկայության ապահովման և վերադարձի իրավունքի իրացման վերաբերյալ։ Ի գիտություն ենք ընդունում նաև գործադիր իշխանության այն տեսակետը, որ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ գործարքները չպետք է եվրոպական կառույցներին հետ պահեն Ադրբեջանի հասցեին խիստ քննադատությունից։ Հատկապես այս հայտարարությունից հետո մենք ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում ենք հստակ քայլերի»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
23/10/2024թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի. «Հեզբոլլահ»

Հաջորդ գրառումը

Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Հաջորդ գրառումը

Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական