Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 4 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ անհրաժեշտ անհետաձգելի բուժումն ստանալու։
Բուժառուների հետ Հայաստան են տեղափոխվել նաև նրանց ուղեկցողները։
43 օր շրջափակված Արցախից արդեն 46 հիվանդ է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։