Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվս մի հայկական արժեք վաճառվեց… այս անգամ` 3 միլիոնով

15/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արարատ կոնյակ» կամ «հայկական կոնյակ» արտահայտությունը շուտով  պատմության գիրկը կանցնի: ՀՀ իշխանությունները երկրի խորհրդանիշներից մեկը վաճառեցին Եվրամիության կողմից հատկացվող գրոշների դիմաց: 2021 թ. հունիսի 10-ին կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի ապրիլի 7-ին և մայիսի 19-ին ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին» որոշումը, որն այնուհետև պետք է ներկայացվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` հաստատման համար:

 Ըստ էության ՀՀ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը չի շշալցնի այս կախարդական ըմպելիքը, և դրա համար կտրամադրվի … 3 միլիոն եվրո: Ինչպիսի ճոխություն Եվրամիության կողմից:

Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասված է.

Ֆինանսավորման համաձայնագրի հատուկ նպատակնէ խթանել Հայաստանի Հանրապետությունում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրականնշումիօգտագործմանսահունևարդյունավետդադարեցումը, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու հարցում, մասնավորապես՝ աջակցելովհայկականկոնյակիհամարնորանվանումմշակելուևներքինուարտահանմանավանդականշուկաներումնորանվանումըխթանելու, գովազդելուևշուկայահանելուհարցում։

Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ներքինևարտահանմանավանդականշուկաներումհասնելուհայկականկոնյակինորանվանմանճանաչելիությանը։

Ֆինանսավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:

Շշալցումն իհարկե կշարունակվի: Բայց այլևս կլինի ոչ թե «կոնյակ», այլ ինչ-որ բրենդի: Կամ կգտնվի մեկ այլ հարմար բառ:

Պետք է նշել, որ սա այսօրվա պատմություն չէ: Եվրոպացիները մի քանի տասնամյակ համառորեն առաջ էին տանում իրենց գիծը` պայքարում էին կոնյակ անվանման համար: Նրանք պնդում են, որ այն շշալցվում է միայն Ֆրանսիայում, միայն համանուն նահանգում և միայն այնտեղ իսկ աճող խաղողից: Մնացած ամեն ինչ՝ ներողություն, կոնյակ չէ, այլ` բրենդի:

Հայկական կոնյակը բրենդի վերանվանելու պահանջը Եվրոպան առաջին անգամ առաջ է քաշել դեռևս 1959թ-ին: Այդ ժամանակից սկսած ԽՍՀՄ-ը կոնյակ անունով ալկոհոլային խմիչքը եվրոպական երկրներ արտահանելու խնդիր ուներ։ Այն ժամանակ հայկական կոնյակն արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» անվամբ:

Երկրորդ նման պահանջը Հայաստանին ներկայացվեց արդեն անկախացումից հետո` 1998թ-ին: Այդ ժամանակ խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. Խմիչքը նախկին ԽՍՀՄ տարածք շարունակեց արտահանվել որպես «կոնյակ», իսկ Եվրոպական երկրներ` որպես «բրենդի»:

2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» անցումային դրույթների 237 հոդվածում նշվում է, որ Հայաստանը աստիճանաբար պետք է հրաժարվի ապրանքանիշից: Հոդվածում մասնավորապես նշվում է` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, 24 տարի անցումային ժամկետում «Կոնյակ» անվանման օգտագործումը ՀՀ-ից ծագող և երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա չի բացառվում, եթե տվյալ երկրի օրենքները և կանոնակարգերը թույլ են տալիս։ Նշված ժամկետից հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել։

 Չորս տարի երկրի իշխանությունները դիմադրություն էին ցույց տալիս: Բայց 2021 թվականի հունիսի 10-ին Կառավարությունն իր համապատասխան որոշմամբ, կարծես հաստատեց, որ առարկություններ չունի Եվրամիության այն պնդման հետ, որ կոնյակը բացառապես ֆրանսիական է: Դեռ մի բան էլ գումար է ստանում` ռեբրենդինգի համար:

Ինչպես նշվեց վերևում, փոփոխությունը տեղի կունենա աստիճանաբար: Այսինքն՝ արտադրողները կկարողանան այս նվիրական տառերը պիտակների վրա գրել մինչև 2032 թվականը: Իսկ մինչև 2043 թվականը այդ պիտակներով բոլոր ապրանքները պետք է վաճառված լինեն: Արդյո՞ք կհասցնեն, դա արդեն Եվրամիության խնդիրը չէ:

Փաստացի, եվրոպացիները հասան իրենց նպատակին` զրկելով Հայաստանն իր ևս մի խորհրդանիշից: Իսկ նրանց տրամադրած գումարն իրականում գրոշ չարժե` համեմատած հայկական կոնյակի համբավի հետ, որը սիրված է և ճանաչված է ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, որտեղ այն հիմնականում մատակարարվում է, այլ ամբողջ աշխարհում: Նույն Չերչիլը, ինչպես հայտնի է, նախընտրում էր հայկական կոնյակը աշխարհի ցանկացած այլ ըմպելիքից, և հավանաբար պարզապես սարսռաց գերեզմանում, իսկ նրա արձանից գլորվեց մի արցունք` ի վշտակցություն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ:

Ankakh.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում

Հաջորդ գրառումը

Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը. ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025
Միջազգային

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը. ԱԳՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական