«Ես չեմ աջակցի Օդեսայում Պուշկինի փողոցի անվանափոխման գործընթացին». Օդեսայի քաղաքապետ Gazeta.ru

6

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը The New York Times- ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն անհանգստացնում է քաղաքում «ամեն տեսակի ռուսականի» հանդեպ ատելության աճը։ Ինչպես նշել է պաշտոնյան, Օդեսան «Ուկրաինայի բազմամշակութային մայրաքաղաքն է».

«Ինձ անհանգստացնում է ռուսական ամեն ինչի նկատմամբ ատելության աճը»,- ասել է նա։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Տրուխանովը «ճնշված է» նրանց կողմից, ովքեր ցանկանում են վերանվանել քաղաքապետարանին կից Պուշկինի փողոցը։ Քաղաքապետի խոսքով՝ ինքը «չի աջակցի» նման նախաձեռնությանը։ Ավելի վաղ Տրուխանովը հայտնել էր, որ Օդեսայում կվերանվանվեն փողոցներ, որոնց անվանումները կապված են Ռուսաստանի հետ։ Նա պարզաբանել է, որ խոսքը քաղաքային փողոցների անունների մասին է, որոնք կապ չունեն Օդեսայի պատմության հետ։ Քաղաքապետի խոսքով՝ պետք է անվանափոխվեն այնպիսի փողոցներ, ինչպիսիք են Նովոմոսկովսկը, Բորոդինսկայան, Վորոնեժսկայան, Կուրսկայան, Չապաևան և այլն։ Նա հավելեց, որ անվանափոխության մասին որոշումը կկայացնեն քաղաքային խորհրդի պատգամավորները՝ պատմա տեղանվան հանձնաժողովի առաջարկությամբ։ Հաղորդվել է նաև , որ «Kyiv Digital» հավելվածում սկսվել է Ռուսաստանի հետ կապված տեղական տեղանունների անվանափոխության քվեարկությունը։

Թարգմանությունը Gazeta.ru-ից` Azg.am-ի: