Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես Մարտուն Գրիգորյանի ձևակերպումների հետ համաձայն չեմ, բայց իրեն շատ եմ հարգում. Ռուբեն Մխիթարյան

16/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք մեր ձայներով ապահովել ենք Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը. մենք մասնակցություն չենք ունենալու գործադիրում, ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ՝ կապված առողջական խնդիրների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը:

«Մասնակցելու ենք ամբողջ կազմով, գործադրի ներկայացրած նախաձեռնությունները կքննարկենք, դրական ունեցանք որոշում՝ կողմ կքվեարկենք, բացասական ունեցանք՝ բացասական»,-ասաց նա:

Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, որ ընդդիմադիր թեկնածուները շտապեցին հայտարարել, որ սատարում են Վարդան Ղուկասյանին, գուցե համատեղ որոշվեր, որ ընդդիմության թեկնածուն այլ անձ լինի, Ռուբեն Մխիթարյանն ասաց.

«Առաջինը հայտարարել է, որ իր քվեներով աջակցելու է պարոն Ղուկասյանին Կարեն Սիմոնյանը: Ես ընտրություններից առաջ հայտարարել եմ, որ եթե ես առավելագույն ձայներ չեմ ստանալու, ապա սատարելու եմ ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի թեկնածուին: Ինչ ասել եմ, դա էլ արել եմ։

Եթե կա որակավորում, որ  դա շտապողականություն է, եկեք հիմա ճիշտը խոսենք: Դա պիտի որոշեին չորս թեկնածուները, բայց նրանք քարոզարշավի 15 օրերի ընթացքում չեն ունեցել ոչ մի նմանատիպ քննարկում: Եթե գոյություն է ունեցել հիպոթետիկ պլան B կամ պլան C, դրա մասին թեկնածուները պետք է որ սկսեին քննարկումները մինչև ընտրություններ։

Եթե նախնական արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո Կարեն Սիմոնյանը վիդեոուղերձով հայտարարեց, որ ինքը իր քվեները տալու է Վարդան Ղուկասյանին, նշանակումէ ՝ նման բանակցություն նույնիսկ մեկ ժամհետո տեղի չի ունեցել, իսկ եթե ես հայտարարել եմ առավոտյան ժամը 9:00-ին, դա նշանակում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել:

Ըստ այդմ՝ ես պարոն Գրիգորյանին շատ հարգում եմ, իր ձևակերպումները իր ձևակերպումներն են, որոնց հետ ես ընդհանրապես համաձայն չեմ։ Առաջարկում եմ իրեն հարցնել ինչու է ինքը այդ ձևակերպումները տալիս: Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք»,-ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ ինքը Մարտուն Գրիգորյանի հետ չի հանդիպել:

Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ժողովուրդն իր համաձայնությունը տա և իմ կողիքին կանգնի, այո՛, 2026-ին վարչապետի թեկնածու կառաջադրվեմ. Ղուկասյան

Հաջորդ գրառումը

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի լիազրությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի լիազրությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական