ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ջանքերը մոտ ժամանակներս ի վիճակի կլինեն դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
«Ես կցանկանայի հուսալ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա մի քանի օրվա ընթացքում դադարեցնել արյունահեղությունը Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում», ասվում է հաղորդագրության մեջ: