ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դատական հայց է ներկայացրել Երևանի պետական համալսարանի դեմ՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։
Դատարանը բավարարել է Գեղամ Գևորգյանի հայցը՝ ԵՊՀ-ին պարտավորեցնելով վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար։
Նշենք, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին հեռացրել էր պրոռեկտորի պաշտոնից և վերջինս դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է հայցը՝ Գեղամ Գևորգյանին ԵՊՀ հիմնադրամի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնում վերականգնելու մասին հայցադիմումով ներկայացրած պահանջը մերժել է, նա արդեն իսկ այդ պաշտոնում է նորից։ Փոխարենը՝ բավարարել է Գեղամ Գևորգյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու մասին հայցադիմումով ներկայացված պահանջը։ Դատարանի որոշմամբ ԵՊՀ-ն Գեղամ Գևորգյանին պետք է վճարի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ ԵՊՀ-ից բռնագանձման է ենթակա 1 մլն դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ Գեղամ Գեւորգյանի միջին աշխատավարձը՝ 12․03․2019-26․07․2020թթ․ ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, որը կազմում է շուրջ 12 մլն դրամ։
Աղբյուր՝ «Փաստինֆո»