ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկվար Խաչիկ Աբաջյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:
Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:
Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»: