ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը հորդորել է Ադրբեջանին դուրս բերել զորքերը, սակայն պաշտպանել է Ադրբեջանի հետ գազային գործարքը:
«ԵՄ-ն արել է ամեն հնարավորը՝ կողմերին երկխոսության, հրադադարի հաստատման դրդելու համար», հոկտեմբերի 6-ին Եվրախորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը¹:
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։ Մենք խնդրում ենք Թուրքիային օգտագործել այս ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Բորելը
հավելելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը, ինչը, նրա կարծիքով, կօգնի նաև նվազեցնել լարվածությունը։
«Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա: Ցավոք սրտի, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, այն է՝ քաղաքական ազդեցությունը։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»։
«Ադրբեջանը գնդակոծել և գրավել է հայկական տարածքի մի մասը, կիրառել է հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այն, ինչ կատարվում է, չափազանց տխուր է, զոհվել է մոտ 300 զինվոր, որից 207-ը՝ հայ։ Կան որոշ օկուպացված տարածքներ, ինչը բացարձակապես անընդունելի է և անհարգալից միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ուժերն այնքան մոտ են, որ կա նոր հակամարտության վտանգ»,- ասել է Բորելը
հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն:
Միաժամանակ նա պաշտպանել է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ «համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ երկրում ծագած այլ ժողովրդավարական խնդիրների»։
Բորելը հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունն անվանել է «սարսափելի» և հավելել, որ հետաքննություն է պահանջվում։
🔲 ՓԱԿԱԳԾՈՒՄ. { Ո՞ւր են նրանք, ովքեր այստեղ մեկնաբանություն էին գրոըմ, որ ԵՄ-ը հրաժարվել է Ադրբեջանի գազից, քանի որ Ադրբեջանը ոչ-ժողովրդավարական երկիր է…: }
➖➖➖➖
¹ https://youtu.be/KnGKCct1jiE
➖➖➖➖
©️ @Pakagits