Շուշիի շրջանի Եղծահող գյուղում հակառակորդը երեկ դեկտեմբերի 16-ին, դիմել է սադրանքի. պահանջել՝ այսօր՝ մինչեւ ժամը 12։00-ը լքել տարածքը։ Այս մասին NEWS.am-ին պատմել է գյուղի բնակիչներից Ժիրայր Թաիրյանը։
«Իրենց դիրքերից հայտարարել էին, որ մինչեւ ժամը 12։00-ն լքենք տարածքը, դրան ի պատասխան՝ մեր զորքն ավելի ուժեղացրեց դիրքերը։ Այսօր ռուս խաղաղապահները եկան, այնտեղ բանակցություններ պետք է տեղի ունենային, սակայն հակառակորդի հրամանատարությունն այնտեղ չի։ Մնացել է վաղվան բանակցելը»,- նշել է նա։