Ցավոք հիմա Հայաստանում չեմ։ Եթե լինեի, ապա երեկ բարձրախոսով հետևյալ առաջարկը կանեի։
– Պետք է ստեղծել ռազմական ժողովրդական խորհուրդ, որը կհամագործակցի միայն ՊՆ-ի և տեղական կառավարման մարմինների հետ։
– Ռազմական խորհուրդը կհամակարգի տարերային կերպով ձևավորվում ինքնապաշտպանական ջոկատները, նաև երկրում կարգ ու կանոնի պահպանությունը։
Դրանից բացի այլ անելիք հիմա չկա։
Ու վերջ, դրանով այս կառավարության իշխանությունը կկարողանաք համարել վերջացած։
Նման մարմնի լեգիտիմության հիմքը գործող կառավարության անկարողությունն է։
Մեթոդոլոգիայի մասով – սխալ է որևէ մեկից բան պահանջելը, հատկապես ոչնչի չընդունակ կառավարությունից, թեկուզ հրաժարականի պահով, դրան էլ ընդունակ չեն։ Հրաժարականը դե ֆակտո պետք է կայանա, դե Յուրեն ընդամենը փաստի արձանագրումն է: