ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ ամերիկյան մեծ նավեր են շարժվում դեպի Իրան: «Ես կցանկանայի համաձայնության գալ Իրանի հետ:
Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ: Եթե համաձայնության հասնենք, դա շատ լավ կլինի, բայց եթե ոչ, ապա, հավանաբար, վատ բաներ տեղի կունենան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ Օվալաձև աշխատասենյակում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։
Երբ նրան հարցրել են, թե ինչ կարող է պատահել, եթե ինչ-որ բան այնպես չգնա, Թրամփը պատասխանել է, որ «հիմարություն կլինի իմ կողմից խոսել այդ մասին»:




