Ուզում եք մի քիչ ծանոթանալ թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարություններին և իշխանամետ զանգվածի «հրճվանքին» ադրբեջանցի պատգամավորի խոսքերից։
Հիշեցնեմ, որ Երևանում գտնվում էին թուրք և ադրբեջանցի պատգամավորներ, որոնք մասնակցում էին ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովին, որն անցկացվում էր Երևանում։
Ես հիմա բաց եմ թողնում այն փաստը, որ ադրբեջանցի պատգամավորի մեկնաբանությունները և նախապայմանների հնչեցնելը ծայրահեղ վիրավորական են Հայաստանի համար (օրինակ՝ սահմանադրության փոփոխման պահանջը կամ մեր գերիներին «ռազմական հանցագործ» անվանելը)։ Հիշեցնեմ, որ այս լկտի և անասնական վիրավորանքները հայերին հնչեցվել են հենց Երևանում ։ Բայց դե , դե լավ…ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։
Ուրեմն հարց են տալիս՝ ճիշտ է, որ Ադրբեջանին փոխանցվում է «Զանգեզուրի միջանցքը»։ Պատգամավորը պատասխանում է, թե իբր ոչ, իրենք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ պահից սկսած իշխանամետ լրատվական դաշտը սկսում է ցնցվել ուրախությունից։
Բայց մեկը չկա հարցնի այդ ադրբեջանցուն ու իշխանամետ լրատվականներին․ տղաներ ու աղջիկներ, բա եթե այդպիսի իրավիճակ է, ոնց կբացատրեք ձեր Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցիները Հայաստանի տարածք մտնելուց հայ սահմանապահի ու մաքսավորի դեմք չպետք է տեսնեն և առհասարակ հայերը չպետք է իրավունք ունենան նույնիսկ մոտիկ գալ ադրբեջանցիներին , որոնք մատնելու են Հայաստանի տարածք ։
Հն՞։
Քանզի այդ պարագայում դա միջանցք է, և ձեր ադրբեջանա-թավշյա ուրախությունը մի քիչ անբնական է։
Մեկ էլ՝ եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բա իրա զորքերը ի՞նչ գործ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ օկուպացնելով շուրջ 200 ք/մ։
Հն՞։
Թե Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչելը վերաբերում է միայն Երևանի կառավարական թաղամասերին։
Սրանք գիտեն, թե ուժեղ «շուստրի» դեմքեր են․ եկել են սատանայի մայլից քյանդրբազություն են անում։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան