Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուբայում Փաշինյանին փոխանցվել է 7 շրջանները $5 մլրդ-ի դիմաց հանձնելու առաջարկ. Մինասյանի սենսացիոն բացահայտումը

11/12/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 միլիարդի դիմաց հանձելու առաջարկ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ամենատարածված հարցը, որ կա՝ արդյոք այն առաջարկը, որ ժամանակին մերժեց Սերժ Սարգսյանը, առաջարկվե՞ց նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ես ստացել եմ հազարավոր հարցեր, եւ այսօր ես ձեզ վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը։ 2018թ․ հոկտեմբերին, ԱՄԷ Դուբայ քաղաքի 5 աստղանի հյուրանոցի նախասրահում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիեւի անձը, Փաշինյանի համար փոխանցել է գաղտնի նամակ։ Այդ նամակի բովանդակակությունը հետեւյալն էր․ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։

5 մլրդ դոլար՝ 7 շրջանի (5+2) համար։ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։ Այդ գաղտնի տեղեկության մասին գիտեն Ալիեւը, իր սուրհանդակը, Փաշինյանի ներկայացուցիչը, Նիկոլը եւ Աննա Հակոբյանը։ Հիմա նաեւ՝ մենք բոլորս։

Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես անկեղծորեն փորձում էիհասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Այդ մասին տեղեկացել են նաեւ Հայաստանի ԶՈւ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ստացել է նամակը, ասել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն։

Դուք ինձ կհարցնեք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը համաձայնե՞լ է այդ առաջարկին։ Անկեղծորեն ես չգիտեմ՝ ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց բոլորս գիտենք՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, հիմա արդեն վերաիմաստավորելով պատերազմի 44 օրը. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Իլհամ Ալիեւի առաջարկը եւ վաճառել են հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Նրանք հայ ժողովրդի թշնամիներն ու դավաճաններ են։

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաստատել կամ հերքել, ասա, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում։ Բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ, որոնք փոխանցել են եւ կան մարդիկ, որոնք ունեն նամակի բովանդակությունը»,– ասաց Միքայել Մինասյանը։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական պատհամարանիշով մեքենա` Գորիսում

Հաջորդ գրառումը

Մեր գլխին յաթաղան է պտտվում. պետք է անցնել նախագահական կառավարման, իսկ անցումային կառավարությունն էլ պետք է գործի 5 տարով. Հարություն Մեսրոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր գլխին յաթաղան է պտտվում. պետք է անցնել նախագահական կառավարման, իսկ անցումային կառավարությունն էլ պետք է գործի 5 տարով. Հարություն Մեսրոբյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական