Առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցության, Դոնբասում հնարավոր չի լինի դադարեցնել պատերազմը: Այս կարծիքն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Politico Europe-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երկրի ղեկավարման ընթացքում 140 պահվող անձանց ազատ արձակումը հնարավոր է դարձել Պուտինի հետ անմիջական շփումից հետո:
«Միայն «նորմանդական ձևաչափով» դա չի գործում, այդքանը բավարար չէ: Մենք ունենք հարցեր, որոնք չեն լուսաբանվում «նորմանդական ձևաչափով»: Դա մեր նավաստիների վերադարձի հարցն է, գերության մեջ գտնվող ղրիմցիների մարդասիրական խնդիրները, նրանցից շատերը ճաղերի հետևում են: Նման հարցերը պետք է լուծվեն Ռուսաստանի նախագահի հետ միասին», խոստովանել է Զելենսկին: