Ինչու են հարցերն ինձ ուղղում. զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով երեկ քաղաքի շատրվաններում հնչած «Доля воровская» երգին և դրա վերաբերյալ ՔՊ-ականների գրառումներին։
«Ես մշտապես անցնում եմ էդ հատվածով, գիշեր ու ցերեկ այնքան հաճելի դասական երաժշտություն է դրված։ Հավանական է՝ գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, պետք է ասուլիս տամ, դիտավորյալ արեցին։ Կարող է ադրբեջանական երաժշտություն էլ դնեն, որովհետև հիմա տեխնիկան այնպես է, որ ամեն ինչ կարող են անել։
Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ ենք կանգնած, իրենք ընկել են՝ «Доля воровская», չգիտեմ՝ ինչ բաներ։ Քաղաքապետն էդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի։ Հետո, եթե ես քաղաքապետ եմ, այդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Դա ինձ հետ ի՞նչ կապ ունի»,–ասաց նա։