Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրիի հրապարակում գետնանցումներ կկառուցենք, վարձակալությամբ կտանք. քաղաքը կշահի. Վարդան Ղուկասյան

28/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու առավել բանուկ հատվածներում` հատկապես հրապարակում, նախատեսվում ենք կառուցել նոր գետնանցումներ, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Եթե տեսանք, որ ներդրողներ չկան, քաղաքապետարանը ինքն է կառուցելու և հետո վարձակալությամբ այդ տարածքները տալու է քաղաքացիներին, որպեսզի այդտեղից շահույթ ստանա։ Դրանից կշահի քաղաքը, քաղաքային բյուջեն ու ժողովուրդը։ Հրապարակի հինգ մուտքերը պետք է լինեն գետնանցումներով»,–ասաց նա։

Անդրադառնալով բնակարանաշինության խնդրին ՝ քաղաքապետը տեղեկացրեց՝ քաղաքում իրականացվող բնակարանային շինարարական ծրագրերի շրջանակում ներկայումս տարվում են ակտիվ աշխատանքներ կառուցապատողների, ներդրողների, մասնավոր հիմնադրամների և շահագրգիռ կազմակերպությունների որոնման և ներգրավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել  և արդիականացնել տարածքում առկա անավարտ կամ խարխուլ վիճակում գտնվող շինությունները։

«Սա իրենից ներկայացնում է այն, որ երկրաշարժից հետո ռուսները եկան, քաղաքում շենք-շինություններ կառուցեցին։ «Մուշ» թաղամասում մենք ունենք 1-2 հարկանի շենք–շինություններ, որոնք շատ լավ վիճակի մեջ են գտնվում։ Մենք կարող ենք գտնել շինարարներ, որոնք կարող են իրենք ներդրումները անել և որոշակի բնակարանները հատկացնել քաղաքին, իսկ որոշ մասն էլ վաճառեն ու շահույթ ստանան։ Մի քանի հոգի արդեն ցանկություն են հայտնել. կտեսնեք, որ մենք այդ գործը ևս տեղից կպոկենք»,–ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում Համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ 60-70 բնակարան կառուցելու կապակցությամբ։

«Հողահատկացումը պրոբլեմ է եղել մինչև իմ գալը։ Մենք այդ հարցը արդեն լուծել ենք, մոտ օրերս կսկսեն շինարարությունը։ Մոտավորապես 60-ից 70 բնակարան կլինի «Մուշ» թաղամասում»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրիի այս տարվա բյուջեն կազմել է 7 միլիարդ 858 միլիոն, ինչը 1 միլիարդ 22 միլիոնով ավելի է նախորդ տարվանից. Ղուկասյան

Հաջորդ գրառումը

Դիտավորյալ են արել. ես էդ կյանքի հետ կապ չունեմ. Վարդան Ղուկասյանը՝ շատրվաններում «Доля воровская» երգի հնչելու մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Դիտավորյալ են արել. ես էդ կյանքի հետ կապ չունեմ. Վարդան Ղուկասյանը՝ շատրվաններում «Доля воровская» երգի հնչելու մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական