Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռ հնարավորություն ունեք, 2 տարի անց նման առաջարկներ չեմ անելու․ Մեսրոպ Առաքելյան

28/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի ավագանին երկու տարի անց կրկին արտահերթ նիստով պատրաստվում է քննարկել աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու հարցը։

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացումը այլընտրանք չունի, սակայն այն պետք է լինի կատարած արդյունքի հետևանք, ինչպես նաև խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը պետք է լինի նպատակ-գործառույթ շղթայի հետևանք։

Նախագծի հիմնավորումը անդարացված չէ՝

• 10 տարի աշխատավարձ չի փոփոխվել։ Իսկ 10 տարի անց քաղաքապետարանի նպատակներն ու գործառույթներն էլ չե՞ն փոխվել։

• Աշխատավարձի ֆոնդը չի ավելանում, քանի որ այս գումարը հիմա պարգևավճար են ստանում։ Այսինքն փաստում ենք, որ պարգևավճար ստացել են որպես հավելավճար, ոչ թե լրացուցիչ և արդյունավետ աշխատանքի դիմաց, ինչը նույնպես անտրամաբանական է։

Բազմաթիվ գործառույթներ կրկնվում են քաղաքապետարանում և վարչական շրջաններում։ Անհրաժեշտ է դրանք բացառել առաջին հերթին բնակչության սպասարկման հարցում։

Բնակչության թվի 10 անգամ տարբերություն ունեցող վարչական շրջաններում բազմաթիվ ոլորտներ ունեն նույն աշխատակիցների թվաքանակը։

107 հոգանոց վարչությունը չունի վարչության պետի տեղակալ, 36 հոգանոց վարչությունն ունի պետի երկու տեղակալ։ Եվ այսպես շարունակ։

Քաղաքապետարանի անկախության գործոնը չի կարող թույլ տալ նման որոշում կայացնել առանց պետական ամբողջ համակարգի։ Խնդիրը ոչ միայն նախարարից բարձր վարձատրվող թաղապետն է լինելու, այլ նույն պետական համակարգի կադրերի արտահոսքը կամ արտահոսքի ձգտումը դեպի քաղաքապետարան։

Ընդ որում, քաղաքապետարանի բյուջեի ընդամենը 20%-ն է սեփական եկամուտները, որի կեսը ուղղվում է աշխատավարձերին, հետևաբար փաստացի պետական բյուջեի կառույց հանդիսացող մարմինը պետք է համադրի նման որոշումը կառավարության որոշումների հետ։

Միայն Երևանում նման փոփոխությունը շարունակելու է խորացնել մարզերի զարգացման խնդիրը. կրթության, աշխատանքի նպատակով ներքին միգրացիան ավելի է վատթարացնելու մարզերում որակյալ կադրերի առկայությունը։
Ի վերջո, համայնքային ծառայության որակի ի՞նչ բարձրացում է սպասվում այս ամենի արդյունքում։ Քաղաքացուն վատ սպասարկող և համայնքային ծառայությունը որակով չկատարող աշխատակիցը ազատվելու՞ է աշխատանքից՝ տեղը զիջելով որակյալ կադրերի, թե՞ սրա արդյունքում Երևանը և երևանցին ոչինչ չի ստանալու։

Եվ կրկին, նման որոշումների արտահերթ ռեժիմով ընդունումը պարզապես անընդունելի է։ Երկու տարի առաջվա չընդունած նախագիծը մի քանի կոսմետիկ փոփոխություններով, նորից դնել քննարկման առանց բովանդակային փոփոխությունների, խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի որակը ունի լուրջ քննարկման կարիք։

Հ.Գ. Երկու տարի առաջ մանրամասն ասել եմ ինչ պետք է անել։ Երկու տարի ոչինչ չարվեց։ Դեռ հնարավորություն ունեք օգտվել հրապարակային այս առաջարկից՝ ավելի արդյունավետ կառավարում ունենալու նպատակով։ Երկու տարի անց նման առաջարկներ չեմ անելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. Վերեւներից հուշել են, որ օգնել չեն կարող. «Իրավունք»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր․ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր․ ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական