«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փետրվարի 24-ին, ժամը 19։05-ին եւ 23։25-ին դեպի Ռուսաստանի Կրասնոդար քաղաք երկու չվերթ էր նախատեսված։ Դեպի Ռուսաստանի մեկ այլ քաղաք՝ Սոչի, չվերթ էր նախատեսված ժամը 19։55-ին։ Ժամը 20։40-ին էլ չվերթն էր նախատեսված նաեւ դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը տեղեկացրել է, որ ավիաընկերությունները հայտնել են 4 չվերթները չեղարկելու մասին։








